Աշոտ Ղուլյան. ԵԱՀԿ ՄԽ հայտարարության ոչ բոլոր կետերն են ընդունելի ԼՂՀ եւ Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկները կարող են հիմք ծառայել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների համար: Այդ մասին Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը:



Նրա խոսքերով, տվյալ հայտարարության ոչ բոլոր կետերն են ընդունելի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի համար: «Միջնորդների կողմից կարգավորման հիմնական սկզբունքնրի վերաբերյալ առաջարկների հրապարակումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հանրությունների կողմից դրա քննարկման նախաձեռնման նպատակ էր հետապնդում: Դրանով Մինսկի խմբի համանախագահները կողմերին հնարավորություն են տալիս ինքնուրույն գտնել հարցի կարգավորումը»,- նշել է ԼՂՀ ԱԺ խոսնակը:



Աշոտ Ղուլյանը դրական է գնահատել այն հանգամանքը, որ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներից ելնելով, կարգավորումը համընդհանուր բնույթ է կրելու: Խոսելով 2006 թվականին հարցի կարգավորման հնարավորության մասին` նա ընդգծեց, որ Ադրբեջանում տիրող իրավիճակը եւ ադրբեջանական իշխանությունների վարվելաձեւը վկայում են, որ Բաքուն պատրաստ չէ կարգավորմանը, ինչի մասին ղարաբաղյան կողմը խոսել է նաեւ ԱՄՆ-ում կայացած հանդիպումների ժամանակ: «Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսության համաձայնությունը Ադրբեջանի կողմից ազդանշան կդառնա, որ ադրբեջանական կողմն իրոք ցանկանում է կարգավորել հակամարտությունը: Կարծում եմ մինչ տարվա վերջ միջնորդները կարգավորման գործընթացը ակտիվացնելու փորձեր կձեռնարկեն, սակայն Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն դժվար թե լինի»,- ասել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակը:



Ինչ վերաբերում է միջազգային խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմանը Ղարաբաղյան հակամարտության գոտում, Աշոտ Ղուլյանը նշել է, որ «խաղաղապահ գործողության վերաբերյալ խոսակցությունները վաղաժամ են»: Խաղաղպահ ուժերը անվանելով խաղաղության պահպանման եւ կողմերի կողմից հասած համաձայնության կատարման երաշխիք` խոսնակը, միեւնույն ժամանակ, ընդգծեց, որ զինադադարը հակամարտության գոտում պահպանվում է առանց երրորդ կողմի մասնակցության, ինչը հնարավոր է հետագայում եւս, հայտնում է Դե-Ֆակտոն:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---