Ղարաբաղը մասնակցել է զինադադարի հաստատմանը եւ իրավունք ունի մասնակցել բանակցություններին 6 հուլիսի 2006 - 17:09 AMT PanARMENIAN.Net - «ԼՂՀ-ն զգուշությամբ է վերաբերվում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայմանը»,- Ստեփանակերտում կայացած մամոլ ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտոգրծնախարար Գեորգի Պետրոսյանը: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծեց, որ ղարաբաղյան կողմը ցանկանում է տեսնել ոչ թե հակամարտության հետեւանքների վերացումը, այլ հարցի կարգավորումը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ԼՂՀ ներկայացուցիչները ԵԱՀԿ Մինսկի խմբի ամներիկացի համանախագահ Մեթյու Բրայզային իրենց անհանգստությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների հրապարակման կապակցությամբ: «Կարգավորման գործընթացի վերջին զարգացումները նոր իրադրություն են ստեղծել, եւ դեռ հայտնի չէ` ինչ ձեւաձափում կվերսրվի բանակցային գործընթացը: Մեր դիրքորոշումը անփոփոխ է. Լեռնային Ղարաբաղը մասնակցել է զինադադարի հաստատմանը եւ հետեւաբար իրավունք ունի մասնակցել բանակցային գործընթացին, որի ժամանակ նրա ճակատագիրն է որոշվում»,- ընդգծել է նախարարը, հայտնում է Դե-ֆակտոն: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում |