ԱՄՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ԵՐԿՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Հայաստանին օգնություն են առաջարկել 1 մլրդ դոլարի չափով` մի շարք ոլորտներում արմատական բարեփոխումներ անցկացնելու պայմանով: Ինչպես հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը, բարեփոխման պետք է ենթարկվեն 16 հիմնական կետեր` սկսած մարդու իրավունքների պաշտպանության ոլորտից եւ վերջացրած արտասահմանյան ներդրումների վերաբերյալ օրենքով: Պահանջների իրականացման ժամկետը մեկ տարի է: ԱՄՆ գանձատան կարծիքով` պայմանների ավելի արագ եւ մանրակրկիտ կատարման համար խթան կհանդիսանա մրցակցությունը` այդ դրամաշնորհին հավակնում են մի շարք զարգացող երկրներ, որտեղ բնակչության շնչին մեկ տարում բաժին է ընկնում 1435 դոլարից պակաս եկամուտ:
 Ուշագրավ
Գիտնականներն ասում են, որ Համաշխարհային օվկիանոսի տաքացումը վկայում է կլիմայի փոփոխության արագանալու մասին
Ավելի վաղ արքայազն Հարիին և նրա կինը հայտնել էին, որ մտադիր են ֆինանսական ինքնուրույնության հասնել առանց թագավորական արտոնությունների
Ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո