Ռ. Քոչարյան. Բնութագրելով Հայաստանում առկա գործընթացներրը, առավել հաճախակի ստիպված ենք օգտագործել «բարեփոխումներ» բառը

PanARMENIAN.Net - Հայաստանում անկախությունից ի վեր տեղի ունեցող գործընթացները բնութագրելիս ամենահաճախակի օգտագործվող բառը պետք է լինի «բարեփոխում»-ը` տնտեսական, սոցիալական եւ քաղաքական: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչրայնը, ելույթ ունենալով Բեռլինում` Բերտելսման հիմնադրամում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Իր ելույթում Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես նշել է. «Խորհրդային Միության փլուզումից եւ Հայաստանի` ժողովրդավարության ու շուկայական տնտեսության անցումից հետո գոյություն չունի կյանքի որեւէ բնագավառ, որը ենթարկված չլինի լուրջ բարեփոխումների: Մենք վերակառուցեցինք մեր ինստիտուտները, վերանայեցինք քաղաքականությունը, լիովին փոխեցինք տնտեսության կառուցվածքը: Ամենը նոր էր եւ խոստումնալից: Դժբախտաբար, այս գործընթացը դժվարացել էր մեզ պարտադրված պատերազմով, շրջափակմամբ, որը մինչ այժմ շարունակվում է եւ դաժան էներգետիկ ճգնաժամով: Մենք պատասխանեցինք փոփոխությունների արագացմամբ, ռեսուրսների մոբիլիզացմամբ եւ կառավարման արդյունավետության բարձրացմամբ:



Հայաստանը հարուստ չէ բնական ռեսուրսներով: Այնուամենայնիվ, մենք հայտնի ենք դրանցից ամենակարեւորով` մարդկայինով: Այն առաջին հերթին արտահայտվում է մեր ժողովրդին հատուկ ձեռներեցությամբ եւ աշխատասիրությամբ: Մեզ բնորոշ հատկանիշն է մասնավոր գործ սկսելու շահագրգռվածության բարձր աստիճանը: Որպեսզի կարողանանք ամողջությամբ օգուտ քաղել այս առավելություններից, էական է գործարար մարդկանց համար ստեղծել բարենպաստ միջավայր եւ ապահովել ներդրումների պաշտպանվածությունը: Այն իրենից ենթադրում է ազատականացնել տնտեսությունը եւ առեւտրային ռեժիմը, ստեղծել մրցակցային պայմաններ եւ նվազագույնի հասցնել գործարարությանը պետական միջամտությունը:



Արդյունքում, մենք տնտեսության կառուցվածքի մեջ լուրջ փոփոխություններ ենք արձանագրում, թե ճյուղերի, եւ թե սեփականության տեսակների առումով: ՀՆԱ-ի 85 տոկոսը ձեւավորում է մասնավոր հատվածը, դրանից 40 տոկոսը` փոքր եւ միջին ձեռներեցները: Մենք հատկապես հպարտ ենք այս վերջին ցուցանիշով: Միջին խավը ձեւավորման փուլում է: Դա լրջորեն ազդում է սեփական ապագայի նկատմամբ հասարակության ընկալման վրա:



Ակնհայտ է, որ դեռեւս ամեն ինչ չէ, որ հարթ է: Մենք հատկապես զգում ենք հարկային եւ մաքսային կառավարումը որակապես բարելավելու հրամայական կարիք: Պայքարը կոռուպցիայի դեմ պետք է ուժեղացվի բոլոր մակարդակներում` ըստ կառավարության կողմից հաստատված գործողությունների ծրագրի:



Մենք կարիք ունենք նաեւ Հայաստանում շարունակելու զարգացնել ֆինանսական ծառայությունների հատվածը: Դրա համար մենք ունենք լավ ներուժ` ի դեմս արդյունավետ բանկային համակարգի, որը հետեւողականորեն արդիականացվում է: Քանի դեռ մենք տեսնում ենք Հայաստանում արտաքին ուղղակի ներդրումների լուրջ աճ, գիտենք, որ մոտ ապագայում դեռ ավելի շատ ձեռքբերումներ պետք է ունենանք: Այս առումով ես պետք է լիովին գնահատեմ եւ իմ անկեղծ երախտիքը հայտնեմ Հայաստանին` այս ոլորտում Գերմանիայի կողմից տեխնիկական աջակցության ու անմիջական ներգրավվածության համար: Այս տեսակետից KFW-ի եւ GTZ-ի հետ իրականացված տեխնիկական աջակցության եւ ֆինանսական համագործակցության ծրագրերը մեծ ներդրում ունեն»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---