// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ստամբուլում սպանվել է Հրանտ Դինկը

PanARMENIAN.Net - Ստամբուլում սպանվել է հայալեզու «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկը: Անհայտները երեք անգամ կրակել են Դինկի վրա, երբ նա դուրս էր գալիս իր գրասենյակից: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել BBC-ում, Դինկին բազմիցս են սպառնացել ազգայնականները, որոնք նրան դավաճան էին համարում: Նշենք, որ Հրանտ Դինկը դատապարտվել էր 6 ամսվա պայմանական ազատազրկման Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, մասնավորապես, այն բանի համար, որ իր հրապարակումներում նա անդրադառնում էր Հայոց ցեղասպանության հարցին:
 Ուշագրավ
Հարձակման ենթարկվածի մասին տեղեկություններ դեռ չկան
Սպառազինությունն առաքվել է Ադրբեջան ըստ երկու երկրների ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության
Օսմանյան ճարտարապետության ոճով մզկիթի կառուցումն սկսվել է 2012-ին