Ենթադրաբար Հայոց ցեղասպանության զոհերի զանգվածային գերեզմանն ուսումնասիրելու է միջազգային արշավախումբը13 փետրվարի 2007 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Նուսայբին բնակավայրում հայտնաբերված զանգվածային գերեզմանն ուսումնասիրելու է միջազգային արշավախումբը: Շվեդ պատմաբան Դեւիդ Գաունթի համոզմամբ` 2006թ.-ի հոկտեմբերին հայտաբերվածը երիտթուրքական պարագլուխներից մեկի կարգադրությամբ սպանված 270 հայերի ու ասորիների գերեզման է: Թուրքական իշխանությունները որեւէ հետաքննություն չեն իրականացրել, լրագրողներին էլ թույլ չեն տվել մոտենալ ու նկարահանել: Այս առնչությամբ Շվեդիայի խորհրդարան հարցում էր ներկայացրել ձախ կուսակցության պատգամավոր Հանս Լինդենը: Թուրքիայի իշխանություններն անցել են հակահարձակման` ավանդական եղանակներով: Պատմագիտական ընկերակցության նախագահ Յուսուֆ Հալաջօղլուն առաջարկել է գերեզմանի համատեղ պեղումներ անցկացնել: Պրոֆեսոր Գաունթը համաձայնել է, միաժամանակ կատարյալ ազատություն պահանջել աշխատանքների ընթացքում: Նա ցանկացել է նաեւ զրուցել բոլոր այն անձանց հետ, ովքեր պնդում են, թե ինչ-որ բան գիտեն զանգվածային գերեզմանի մասին: Հալաջօղլուն, իր հերթին, հայտարարել է, թե, եթե պարզվի, որ այնտեղ իրոք հայեր կամ ասորիներ են թաղված, հրապարակավ ներողություն կխնդրի, հակառակ դեպքում` նույնը ակնկալում է պրոֆեսոր Գաունթից, հաղորդում է «Երկիր Մեդիան»: Հիշեցնենք, որ Քսիրաբեբաբա գյուղի բնակիչները գերեզման են փորելիս եղել իրենց հարազատներից մեկի համար, երբ մի քարանձավ են հայտնաբերել, որ լի էր մոտավորապես 40 մարդու ոսկորներով եւ գանգերով: Քսերաբեբաբայի բնակիչները ենթադրել են, որ հայտանբերբել են գյուղի մոտ 300 բնակիչների` ազգությամբ հայերի գերեզմանները, որոնց սպանել են 1915 թվականին: Նրանք հայտնել են այդ մասին Ակարսուի ոստիկանությանը: Թուրքական բանակի սպաները հրամայել են փակել քարանձավի մուտքը եւ լռել հայտնաբերված մասունքների մասին: Ընդ որում, նրանք հայտարարել են, թե այդ փաստի վերաբերյալ հետաքննություն կտարվի: Քրդական թերթը հաղորդում է, որ թուրք զինվորականները փորձել են թաքցնել այդ տեղեկությունը: Լրագրողներին թույլ չեն տվել մտնել քարանձավ: Զինվորականները նաեւ արգելել են գյուղի բնակիչներին ցույց տալ քարանձավի ճանապարհը: Մինչդեռ, Սոդերտրոն համալսարանի պատմության պրոֆեսոր Դեվիդ Գաունթը գտնում է, որ քարանձավում հայտանաբերվել են մոտակա Դարա (այժմ Օգյուզ) քաղաքից մոտ 150 հայ եւ 120 ասորի տղամարդկանց մասունքները, որոնք սպանվել են 1915 թվականի հունիսի 14-ին: «Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա «Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը «Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա «Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը |