Գերմանիայի քաղաքացուն 5 տարվա ազատազրկման են դատապարտել Հոլոքոստի մերժման համար15 փետրվարի 2007 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում Հոլոքոստի մերժման համար հինգ տարվա ազատազրակման է դատապարտվել այդ երկրի քաղաքացի, 67-ամյա Էրնստ Ցյունդելը, հայտնում է Reuters-ը: Ցյունդելը, որ հրատարակել է «Արդյո՞ք մահացել են վեց միլիոն հրեաները» գիրքը եւ Հոլոքոստը հերքող նյութեր տարածող կայք ունի, 2005 թվականի մարտին Գերմանիային է հանձնվել Կանադայի կողմից, որտեղ նա ապրել է իր կյանքի մեծ մասը: Նրա գործով գործընթացը կանգնեցվել էր նույն թվականի վերջում, քանի որ մեղադրյալի փաստաբանը կասկածում էր Հոլոքոստի պատմության ընդունված տարբերակի մեջ:Իր ամփոփիչ խոսքում Ցյունդելն ասել է, որ դատարանը պետք է որոշում ընդունի Հոլոքոստի ուսումնասիրման անկախ հանձնաժող ստեղծելու մասին: Ընդ որում, նա խոստացել է, որ հրապարակայնորեն ներղություն կխնդրի հրեաներից եւ նացիստական ռեժիմի այլ զոհերից, եթե մարդկանց ոչնչացման գազի սենյակների օգտագործման փաստը հաստատվի: Partner news Հունիսի 18-ին Քաբուլի մերձակայքում անցնում է վերահսկողությունը ՆԱՏՕ-ից Աֆղանստանի իշխանություններին փոխանցման արարողությունը Ահմադինեժադը կհեռանա իր պաշտոնից օգոստոսի սկզբին, երբ տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը Նեչասն ասել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության ճնշումն ի դեմս Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա Partner news |