2015-ին Ադրբեջանը ՌԴ-ից մարտական տրանսպորտային 6 ուղղաթիռ է ստացել

2015-ին Ադրբեջանը ՌԴ-ից մարտական տրանսպորտային 6 ուղղաթիռ է ստացել

PanARMENIAN.Net - 2015-ին «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը 212 ուղղաթիռ է փոխանցել պատվիրատուներին, որոնցից 6-ը` Մի-17Վ-1 մարտական տրանսպորտային ուղղաթիռ, ստացել է Ադրբեջանը, հայտնում է «Կոմերսանտը»:

Ըստ թերթի տեղեկատվության, ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում նախկինում կնքված պայմանագրերի հիման վրա Հնդկաստան է առաքվել Մի-17Վ-5 ուղղաթիռ (առնվազն 23 միավոր) և արդիականացվել է 6 միավոր Կա-31:

Հարավային Կորեան ստացել է Մի-172 3 ուղևորատար ուղղաթիռ, Ալժիրը` 6 ծանր Մի-26Տ2, Իրանը` բազմաթիրախ Մի-35Մ (4 միավոր) և հարվածային Մի-28ՆԷ (2 ուղղաթիռ), որոշ քանակի Մի-17 փոխանցվել է Զամբիային, և 1 Մի-8ԱՄՏՇ` Անգոլային:

2010-2014 թթ. Մոսկվան ընդհանուր առմամբ 4 մլրդ դոլարի պայմանագրեր է կնքել Բաքվի հետ զենքի առաքման վերաբերյալ. Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել C-300 ՀՕՊ, Տ-90 տանկեր, «Քրիզանթեմ» հակատանկային մեքենա, «Բուրատինո» տիպի ծանր կրականետ համակարգեր, զրահատանկային մեքենաների նոր մոդիֆիկացիաներ, Մի-35 Մ ուղղաթիռներ, «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր, «Վենա» և «Մստա-C» ինքնագնաց հրետանային սարքեր, ինժեներային տեխնիկայի լայն տեսականի, բացել է հրաձգային զենքի արտոնագրված արտադրություն: Պայմանագրերի մեծ մասն արդեն կատարված է. մնում է առաքել որոշ քանակի տանկեր, հետևակի զրահամեքենաներ, հրետանային համակարգեր:

Ռուսաստանը ոչ միայն Ադրբեջանի ռազմական ներմուծման ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունեցող երկիրն է, այլև այդ երկրին զենք-զինամթերք վաճառող միակ խոշոր տերությունը։

Ընթերցեք նաև. Ինչպես էր Արևմուտքը հրաժարվում զինել Ադրբեջանին

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---