Ահաբեկչությունների շարք Սիրիայում. Ավելի քան 100 մարդ է զոհվել23 մայիսի 2016 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Ջաբլե և Տարտուս քաղաքներում պայթյունների շարք է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։ Լաթաքիա նահանգի Ջաբլե քաղաքում գրանցված երեք պայթյունից մեկը տեղի է ունեցել ավտոկայանի ու պետական էնեգետիկ ընկերության շենքի միջև, ևս մեկը՝ քաղաքի մուտքի մոտ։ Ավելի ուշ մահապարտն ինքն իրեն պայթեցրել էր տեղի հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի մոտ, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը։ Դրանից հետո հայտնի է դարձել, որ զինյալները հարձակում են իրականացրել նաև երկրի՝ մեծությամբ երկրորդ նավահանգստային քաղաք Տարտուսում։ Այստեղ ահաբեկչությունները ևս տեղի են ունեցել ավտոկայանի մոտ, դրանցից մեկը՝ վառելիքի լիցքավորման կետի մոտ։ «Մեր տեղեկություններով՝ 7 պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։ Շատ ծանր վիրավորներ այժմ գտնվում են Ջաբլեի ու Տարտուսի հիվանդանոցներում»,- հայտնել են ոստիկանությունից։ Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ավելի ուշ սիրիական հատուկ ծառայությունները Ջաբլեում ձերբակալել են մի մահապարտի, որն «Ախրար աշ-Շամ» խմբավորման անդամ է։ Նախնական տեղեկություններով՝ նա մտադիր է եղել պայթյուն իրականացնել տեղի հիվանդանոցի մոտ։ Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |