Տոնի Բլերը բրիտանացի նախարարներին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Տոնի Բլերը նախարարներին հայտարարել է կառավարության ղեկավարի պաշտոնից հեռենալու մասին, որը նա զբաղեցնում էր վերջին 10 տարիների ընթացքում: Ինչպես հայտնել է նախարարներից մեկը, ով ներկա էր Դաունինգ-սթրիթում, նիստն անցել է արագ եւ բարեկամական մթնոլորտում:



Ապա, Տոնի Բլերն ուղեվորվել է իր ընտրատարածքը` Սեջեֆիլդում, Անգլիայի հյուսիս-արեւելքում, որտեղ, ինչպես ենթադրվում է, նա հանդես կգա հրապարակային հայտարարությամբ եւ կհայտարարի իր պաշտոնաթողության ամսաթիվը: Ժամանակին, Բլերը խոստացել էր իր ընտրողներին, որ նրանք առաջինը կտեղեկանան վարչապետի պաշտոնից իր հեռանալու մասին, երբ դրա ժամանակը գա: Նրա հեռանալու մասին հայտարարությունը թույլ կտա իշխող լեյբորիստական կուսակցությանը սկսել կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը, այսինքն կընտրվի Բրիտանիայի վարչապետը:



Այդ պաշտոի հիմնական հավակնորդ է համարվում ֆինանսների նախարար Գորդոն Բրաունը:



Կառավարության ներկայացուցչի խոսքերով, Բլերը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները, մինչեւ մոտ յոթ շաբաթից կընտրվի հաջորդ վարչապետը: Բլերի օրոք լեյբորիստները ընտրություններում հաղթանակ են տարել երեք անգամ անընդմեջ:



Դեռ պարզ չէ` ինչով է Տոնի Բլերը զբաղվելու պաշտոնաթողությունից հետո: Ոմանք գտնում են, որ նա կշարունակի իրականացնել պատգամավորի պարտականությունները: Սակայն բացառված չէ, որ վարչապետը կմասնակցի միջազգային բարեգործական եւ հասարակական նախագծերի. օրինակ, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---