ԵԱՀԿ Մինսկի խումբը Մադրիդում բանակցություններ է անցկացրել ԵԱՀԿ նախագահի հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը հանդիպել են Մադրիդում ԵԱՀԿ նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի հետ:



Ինչպես հայտնել է ֆրանսիացի միջնորդ Բերնար Ֆասիեն, հանդիպմանը քննարկվել են հարցեր` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացի իրավիճակի եւ հունիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանաի նախագահների հանդիպման կազմակերպման հետ:



Մայիսի 11-ին ծրագրված միջնորդների հանդիպումը ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ Ստրասբուրգում, որտեղ ՀՀ ԱԳՆ ղեկավարը մասնակցելու է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 117-րդ նիստի աշխատանքին:
 Ուշագրավ
---