Թուրքիայի խորհրդարանը հաստատել է նախագահի համաժողովրդական ընտրության վերաբերյալ օրինագիծը

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը, ում իրավասության ներքո է գտնվում երկրի նախագահի ընտրությունը, երկրորդ, վերջնական ընթերցմամբ հաստատել է Սահմանդրության ուղղումները, որոնք երկրի ղեկավարի համաժողովրդական ընտրություն են նախատեսում: Օրինագիծն այժմ ուղարկվել է նախագահի հաստատմանը:



Եթե Թուրքիայի գործող նախագահ Ահմետ Նեդջեթ Սեզերը վետո դնի օրինագծի վրա, ապա համաժողովրդական նախագահական ընտրություններ անկացնելու հարցը կդրվի համազգային հանրաքվեի, որը կարող է կայանալ հուլիսի 22-ին նոր խորհրդարանի արտահերթ ընտրություններին զուգահեռ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---