ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել ռազմական գործակցությունն Ադրբեջանի հետ

ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել ռազմական գործակցությունն Ադրբեջանի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարի ՌԴ, Ուկրաինայի և Եվրասիայի գծով օգնական Մայքլ Քարփենթերն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Բաքվի համար կարևոր է ռազմական գործակցության ընդլայնումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վրա հղումով:

Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ ԳՎ 71-րդ նստաշրջանի շրջանակում:

«Մայք Քարփենթերը գոհունակություն է հայտնել պաշտպանության ոլորտում Ադրբեջանի և ԱՄՆ միջև գործակցության մակարդակի վերաբերյալ: Անդրադառնալով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև հաջող խորհրդակցություններին, որոնք տեղի են ունեցել ընթացիկ տարվա մարտին` Քարփենթերը կարևորել է գործակցության ընդլայնումն այդ ոլորտում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել էր, որ ԱՄՆ դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում չի փոխվել: Նա նաև հայտնել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հանդիպում է ակնկալվում է նաև ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հավելել է նաև, որ ԱՄՆ-ն կարևորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: «Մենք գտնում ենք, որ հակամարտող կողմերը պետք է պարբերաբար հանդիպեն ու աշխատեն այդ ուղղությամբ` հանուն տարածաշրջանի կայունության, խաղաղության և բարեկեցության»,-ասել էր նա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---