ՌԴ-ն մտադիր է նորագույն քաղաքացիական և ռազմական ուղղաթիռներ վաճառել Ադրբեջանին

ՌԴ-ն մտադիր է նորագույն քաղաքացիական և ռազմական ուղղաթիռներ վաճառել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Բաքվում կայանալիք ADEX-2016 ցուցահանդեսում «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը կցուցադրի մարտական և քաղաքացիական ուղղաթիռների նորագույն մշակումներն ու սերիական մոդելները:

«Միջոցառման շրջանակում «Ռուսաստանի ուղղաթիռները» կցուցադրեն քաղաքացիական և ռազմական ուղղաթիռների շարք, ինչպես նաև կներկայացնեն իրենց նորագույն մշակումները: Հանդիսատեսը կկարողանա ծանոթանալ Մի-38 ուղղաթիռների մոդելներին, Մի-28ՆԷ, Կա-52 «Ալիգատոր» մոդելներներին»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հոլդինգի մասնագետները մտադիր են բանակցել ուղղաթիռների ավանդական և պոտենցիալ պատվիրատուների հետ, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր ստորագրել, որոնք թույլ կտան զգալիորեն ընդլայնել գործակցությունը Ադրբեջանի գերատեսչությունների հետ:

Ռազմարդյունաբերության երկրորդ միջազգային ADEX-2016 ցուցահանդեսը տեղի կունենա Բաքվում սեպտեմբերի 27-30-ը: Այս տարի մասնակիցների թիվը հասնաում է 200-ի ավելի քան 30 երկրից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---