Թուրքիայի՝ Սիրիայի սահմանին կառուցված 200 կմ-ոց պատը կերկարացվի 700 կմ-ով

Թուրքիայի՝ Սիրիայի սահմանին  կառուցված 200 կմ-ոց պատը կերկարացվի 700 կմ-ով

PanARMENIAN.Net - Թուրքիան արագացնում է Սիրիայի սահմանին «անվտանգության պատ» կոչվող նախագծի ընթացքը, ինչի շրջանակներում Սիրիայի սահմանին արդեն կառուցված 200 կմ երկարությամբ պատին կավելացվի ևս 700 կմ երկարությամբ պատ:

Նախատեսվում է ամբողջությամբ ծածկել Թուրքիայի` Սիրիայի հետ ունեցած 911 կմ երկարությամբ սահմանը:

Պատը կառուցվելու է 2 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներով, որոնցից յուրաքանչյուրը 7 տոննա է կշռում: Կառավարությանը կից պետական բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից կառուցվող պատը երկրի համար կարժենա մոտ 2 մլրդ թուրքական լիրա (663 մլն դոլար), թուրքական Milliyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Այդ պատն իր երկարությամբ աշխարհում երրորդ ամենածավալուն շինությունն է լինելու չինական պարսպից ու ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կառուցված պատից հետո: Նախատեսվում է պատի շինարարությունն ավարտել 5 ամսվա ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---