Հայաստանի հարցով Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվի

PanARMENIAN.Net - «Թուրքիան Հայաստանի հարցով հստակ քաղաքականություն է վարում եւ որեւէ քաղաքական ուժ չի դիմի փոփոխությունների: Միեւնույն ժամանակ, չի կարելի մոռանալ` ինչ կատարվում է այդ երկրում, վերաբերում է Հայաստանին ավելի շատ, քան տարածաշրջանի որեւէ այլ երկրի դեպքում»,- ՀՀ ԳԱԱ-ի Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի կողմից Թուրքիայի ներքաղաքական վիճակին նվիրված կլոր սեղանի ժամանակ ասել է ինստիտուտի տնօրեն դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Հայաստանի համար մեծ մասամբ միեւնույն է` որ կուսակցությունը կլինի իշխող: «Ճիշտ է, մի կուսակցության հետ խոսելն ավելի հեշտ է, քան մի քանիսի: Հիշեցնեմ, որ երբ 2002 թվականին AKP-ն դարձավ իշխող կուսակցություն, խոսք սկսվեց Հայաստանի հետ տնտեսական համագործակցության բարելավման մասին` նպատակ ունենալով այդպես կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Սակայն դա այդպես էլ մնաց խոսակցությունների մակարդակին»,- ընդգծել է Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---