Թուրքիայի հայերին սպառնում են ոչնչացնել, եթե նրանք չընդունեն 20-րդ դարասկզբի իրադարձությունների «պաշտոնական տարբերակը»

PanARMENIAN.Net - Ստամբուլի որոշ հայկական դպրոցներ եւ կազմակերպություններ նամակներ են եկել, որոնցում հայերին սպառնում են ոչնչացնել, եթե վերջիններս չընդունեն «Թուրքիայի պաշտոնական տարբերակը Հայոց ցեղասպանության փաստերի վերաբերյալ»: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, հակառակ դեպքում, նշվում է բազմաթիվ քերականական սխալներով թուրքերենով գրված նամակում, նրանք «կճանաչվեն դավաճաններ եւ կոչնչացվեն»: «Սա վերջին զգուշացումն է եւ պահանջը... «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսները հանդիսանում է արմատական շովինզմի օրինակ եւ հեղափոխության կոչ: Մի մոռացեք, որ բացի հայկական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացիներից, մեր երկրում ապրում է ավելի քան 100 հազար հայ Հայաստանից: Նրանց հասցեներն ու աշխատավայրերը շատ լավ հայտնի են: Այսուհետ մենք հուսով ենք, որ մեր հայ քաղաքացիները կընդունեն ճշմարտության կողմը...»,- ասվում է նամակում, որն ավարտվում է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խոսքով. «Առաջնահերթը հայրենիքն է, մնացածը մանրուքներ են»: Նշենք, որ նամակը եկել է Տրապիզոնից ինչ-որ Թեմել Մալաթյալի անունից:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---