Ներկա դրությամբ հայկական հարցը երկրորդ տեղում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլն ապահովում է իսլամական կապիտալի հոսքը Թուրքիա եւ դրանով աջակցում է ինչպես իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության (AKP), այնպես էլ թուրքական բիզնեսի զարգացմանը: Այդ մասին ՀՀ ԳԱԱ-ի Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի կողմից Թուրքիայի ներքաղաքական վիճակին նվիրված կլոր սեղանի ժամանակ ասել է բաժնի գիտաշխատող Անուշ Հովհաննիսյան: Նրա խոսքերով, դա արվում է այն բանի համար, որպեսզի Թուրքիան օրինակ դառնա այլ իսլամական երկրների համար: «Ներկա դրությամբ հայկական հարցը երկրորդ տեղում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունում, սակայն Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ռուսաստանի միջեւ մերձկասպյան գազատարի կառուցման մասին վերջին պայմանավորվածության լույսի ներքո հայկական հարցը կարող է առաջին պլան դուրս գալ: Եթե նախագծին միանա նաեւ Իրանը, ապա Մոսկվա-Թեհրան-Երեւան առանցքը կարող է իրականություն դառնալ»,- նշել է նա:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---