ՎԶԵԲ-ը ծրագրում է մասնակցել Կարս-Թբիլսի-Բաքու նախագծին

PanARMENIAN.Net - Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ծրագրում է մասնակցել է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւը` նշելով, որ եթե բանակցությունները հաջող անցնեն, ապա մայիսի 20-21 Կազանում կարող է համապատասխան փաստաթուղթ կնքվել:



Նախարարը հրաժարվել է ճշտել նախագծին ՎԶԵԲ-ի մասնակցության մանրամասները. արդյոք դա կլինի ֆինանսական միջոցներ տրամադրելով, թե այլ կերպ: «Հայտնի է, որ մենք կարգավորել ենք նախագծի ֆինանսական կողմը: Կարեւորը, որ ՎԶԵԲ-ը ծրագրում է մասնակցել Կարս-Թբիլսի-Բաքու նախագծին»,- ընդգծել է Բաբաեւը, հաղորդում է Day.az-ը:



Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվել է մասնակցել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագծի ֆինանսավորման գործում, որը շրջանցելու է Հայաստանին: Նույն կարծիքն է հայտնում եւ Եվրամիությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---