Թուրքիան դիվանագիտական պաշտոններին նշանակում է հայոց լեզվին տիրապետող անձանց Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարարությունը հզոր հայ համայնքով երկրներում դիվանագետների պաշտոններում նշանակում է անձանց, ովքեր տիրապետում են հայոց լեզվին: Այդ քայլը նախաձեռնում են, որպեսզի ցուցադրվի բարձր պրոֆեսիոնալիզմը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում: Թուրքիայի ԱԳՆ-ում առկա աղբյուրի խոսքերով, արտգործնախարարության հայկական վարչության ղեկավար Սուլեյման Գոկչան կնշանակվի պատասխանատու պաշտոնի ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատանը: Բացի Սուլեյման Գոկչայից, հայոց լեզվին տիրապետող եւս երեք դիվանագետ է ուղարկվել երկրի հյուպատոսարաններն այն նահանգներում, որտեղ կենտրոնացած է հայ համայնքը: Թուրքիայի արտգործնախարարությունը շարունակում է նախապատրաստել հայոց լեզվին ազատորեն տիրապետող դիվանագետների, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---