ՄԱԿ. Աշխարհում մոտ 18 մլն ՄԻԱՎ վարակակիր է թերապիա ստանում

ՄԱԿ. Աշխարհում մոտ 18 մլն ՄԻԱՎ վարակակիր է թերապիա ստանում

PanARMENIAN.Net - Աշխարհում ավելի քան 18 մլն ՄԻԱՎ վարակակիր է հակառետրովիրուսային թերապիա ստանում, ասվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գծով ՄԱԿ-ի միացյալ ծրագրի հաղորդագրության մեջ, հայտնում է BBC-ին:

2016-ի առաջին 6 ամսում թերապիա ստացող ՄԻԱՎ վարակակիրների քանակն աճել է 1 միլիոնով, հայտնում է ՄԱԿ-ը: Դեռ 5 տարի առաջ թերապիա ստացող անձանց քանակը 2 անգամ քիչ էր: Ըստ հունիսի տվյալների, հատուկ թերապիա է ստանում ՄԻԱՎ վարակ ունեցող 910.000 երեխա: Ըստ ՄԱԿ տվյալների, վարակված երեխաների քանակը նվազում է: Օրինակ, 2010-ից ի վեր մորից վարակված նորածին երեխաների քանակը նվազել է 51 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, ՄԻԱՎ-ով աշխարհում մոտ 36,7 մլն մարդ է ապրում: ՄԱԿ-ում նշել են նաև, որ բուժումը երկարացնում է վարակակիր մարդկանց կյանքը:

2015-ին աշխարհում ՄԻԱՎ-ով տառապող 50 տարեկանից մեծ 5,8 մլն մարդ կար` դա պատմական առավելագույն ցուցանիշն է: Ըստ ՄԱԿ կանխատեսման, 2020-ին նման մարդկանց քանակը կլինի 8,5 մլն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---