Հայաստանն ու Իրանը կապված են երկարաժամկետ համագործակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Իրանի միջեւ նշմարվում են երկարաժամկետ համագործակցության հեռանկարներ: Այդ մասին Երեւանում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Մանուչեհր Մոթաքին հանձնաժողովի յոթերորդ նիստի բացմանը:



Նրա խոսքերով, երկկողմանի հարաբերությունների դրական փորձը, երկու երկրների ղեկավարության քաղաքական կամքն ու եղած ներուժը նոր հորիզոններ են բացում բազմակողմանի համագործակցության համար:



«Օրակարգում կանգնած է մի շարք այլ փաստաթղթերի ստորագրման հարցը, այդ թվում Իրանի եւ Հայաստանի ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի կնքումը, ինչը դրական ազդակ կտա երկու երկրների տնտեսական շրջանառությանը: Երկկողմանի հարաբերությունների առաջընթացին աջակցել է Իրան-Հայաստան գազատարի բացումը, էլեկտրահաղորդակցման երկու գծի կառուցումն ու 2005 թվականին Հայաստանում քամու էլեկտակայանի հիմնումը 2,6 ՄՎտ հզորությամբ, բեռների եւ ուղեւորների փոխադրումների ծավալի տարեկան մեծացումը մինչեւ 60 հազար ավտոմեքենա»,- ասել է Մոթաքին:



Իրանի ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է Հայաստանի միացումը Հյուսիս-Հարավ միջանցքին, երկու երկրների տարածքով տրանմզիտի բարելավումը, շաբաթական 3-4 ավիառեյսերի առակությունը, համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, կապի եւ հեռահաղորդակցության մեջ:



«Քննարկման գործընթացում է գտնվում նաեւ երեքկողմանի կոմիտեի ստեղծումը` Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կզբաղվի Հայաստանում նավթարդյունաբերական գործարանի կառուցման հարցերով: Մենք վստահ ենք, որ տվյալ նախագծերի իրագործումը դրական հետեւանքներ կունենա տարածաշրջանային մասշտաբով»,- ընդգծել է Մոթաքին, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:



Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան գազատարի առաջին 40 կիլոմետրանող Մեղրի-Քաջարան հատվածը շահգործման է հանձնվել 2007 թվականի մարտի 19-ին, երկրորդը ծրագրվում է ավարտել մինչեւ 2008 թվականի վերջ: Սկզբնական փուլում Հայաստանը հարեւան երկրից ստանալու է 300-400 մլն խոռանարդ մետր գազ, տարեկան մինչեւ 2,3 մլրդ խորանարդ մետր այդ ցուցնիշը մեծացնելու հեռանկարով:
 Ուշագրավ
«Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա
«Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը
«Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա
«Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը