Գլեդիս Բերեջիկլյանը հավակնում է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնին20 հունվարի 2017 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի գլխավոր գանձապետ Գլեդիս Բերեջիկլյանը հաստատել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը նահանգի վարչապետի պաշտոնի համար, հայտնում է The Sidney Mornin Herald-ը: Նոր Հարավային Ուելսը, որի մայրաքաղաքը Սիդնեյն է, Ավստրալիայի ամենախիտ բնակեցված նահանգն է: 2014-ի մարտին նահանգի բնակչությունը կազմում էր 7,5 մլն մարդ: Ըստ Բերեջիկլյանի, նա կներկայացնի նահանգի Ազատական կուսակցությունը: Հաջողության դեպքում նա կդառնա Ազատական կուսակցությունից առաջին կին վարչապետը բոլոր նահանգների մասշտաբով: Բերեջիկլյանի ընդդիմադիրներն ունեն հաղթելու որոշ շանսեր, սակայն կուսակցության աղբյուրները նշում են, որ հավանաբար, հաղթողը կլինի հայազգի Բերեջիկլյանը: Բերեջիկլյանը ժողովրդականություն է վայելում ավստրալացիների շրջանում: Նա հայ ներգաղթյալների ընտանիքից է, եղել է Նոր Հարավային Ուելսի արտադրական կապերի նախարար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |