Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը պնդում է հավելյալ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կուշները հերթական անգամ հայտարարել է Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին: «Իրանում տիրող իրավիճակից վտանգավոր բան չկա: Այդ տարածաշրջանը չափազանց վտանգավոր է` դա աշխարհի ամենավտանգավոր վայրն է: Եթե դրան նաեւ գումարվի իրանական ռումբը, ապա, իմ կարծիքով, դա շատ բարդ կլինի»,- ասել է Կուշները` ելույթ ունենալով Europe 1 ռադիոկայանի եթերում: Նա եւս մեկ անգամ հայտարարել է, որ «ամենահավարոր բանը, որ կարող է տեղի ունենալ, պատերազմն է», կրկնելով իր խոսքերը, որոնք ասել էր սեպտեմբերի 16-ին եւ վրդովմունք առաջացրել միջազգայի հանրության շարքերում, այդ թվում Իրանում:



Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը պնդում է հավելյալ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, այդ թվում Եվրամիության շրջանակներում: «Դեռեւս երկխոսությունը շարունակվում է, մենք պետք է աշխատենք հավեյալ պատժամիջոցների շուրջ, որպեսզի մեզ լուրջ ընդունեն»,- ասել է Կուշները:



Մինչ դեռ, Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցչին հրավիրել են Իրանի ԱԳՆ, որտեղ նրան պաշտոնական բողոք է հայտնվել Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կուշների վերջին հայտարարությունների հարցով Իսլամական Հանրապետության հասցեին, հաղորդում է Իրանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Ընդ որում, տեղեկատվությունում չի խոսվում այն մասին, Կուշների հատկապես որ «վերջին հայտարարություններն» են վրդովմունք առաջացրել Իրանում: Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարը ներողություն է խնդրել իրանական ներկայացուցիչներից Իրանի հասցեին հնչած նրա արտահայտությունների խեղաթյուրման համար միջազգային ԶԼՄ-ների կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Մայիսի 23-ին կայանալիք Բուշերի ԱԷԿ-ի հզորության բարձրացումը հետաձգվել է կանխարգելիչ աշխատանքների պատճառով
Ամերիկացի մասնագետների մեծ մասը հոռետեսորեն է արտահայտվել միջազգային փորձագետների համար միջուկային օբյեկտները բացելու Իրանի խոստումների մասին
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ
Փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը