Իսրայելի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ Պալմիրայի տարածքում ավիահարվածների պատճառով20 մարտի 2017 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի դեսպան Հարի Կորենային կանչել են ՌԴ ԱԳՆ Իսրայելի օդուժի կողմից Պալմիրայի շրջանում սիրիական բանակի օբյեկտները ռմբակոծելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է փոխնախարար Միխայիլ Բոգդանովը: «Այո, մենք հարցրել ենք նրան»,-ասել է Բոգդանովը լրագրողներին: Ըստ նրա, ՌԴ ԱԳՆ-ն մտահագություն է հայտնել միջադեպի կապակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին: «Մենք հատուկ կապուղի ունենք միջադեպերի կանխման համար և կցանկանայիքն, որ այն ավելի արդյունավետ գործեր, և թյուրըմբռնում չլիներ այն հարցում, թե ով ինչով է զբաղվում»,-ասել է դիվանագետը: Ավելի վաղ Իսրայելի դեսպանին ՌԴ ԱԳՆ կանչելու մասին հայտնել էր իսրայելյան Jerusalem Post-ը: Ըստ Իսրայելի ԶԼՄ-ների, ավիացիան հարվածներ է հասցրել ՌԴ զինուժի տեղակայման վայրերի մերձակա տարածքում: Միջադեպը տեղի է ունեցել մարտի լույս 17-ի գիշերը: Ըստ Սիրիայի ԶՈւ տվյալների, իսրայելյան 4 ինքնաթիռ է ներխուժել երկրի օդային տարածք և հարվածներ հասցրել բանակի օբյեկտներից մեկին: Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտարարել է, թե հաջողվել է խոցել ինքնաթիռներից մեկը: Իսրայելը դա հերքում է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |