Հրանտ Դինքի որդին դատապարտվել է ազատազրկման 301-րդ հոդվածով11 հոկտեմբերի 2007 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Շիշլիի դատարանի որոշմամբ «Ակոս» հայ-թուրքական թերթի խմբագիր Արատ Դինքը եւ այդ պարբերականի սեփականատեր Սարգիս Սերոբյանը դատապարտվել են մեկ տարվա ազատզրկման: Արատ Դինքն ու Սարգիս Սերոբյանը մեղադրվում էին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով «ազգային ինքնությունը վիրավորելու համար»: Ճիշտ է, դատարանը, հաշվի առնելով, որ Դինքն ու Սերոբյանը դատապարտվում են առաջին անգամ, հետաձգել է դատավճռի կատարումը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Արատ Դինքի եւ նրա գործընկեր Սարգիս Սերոբյանի դեմ դատական հայց էր ներկայացվել հանրային գործերի նախարարությունից Հրանտ Դինքի հարցազրույցը կրկին անգամ տպագրելու համար, որում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Անհեթեթ եւ վտանգավոր է այն, որ պատմական իրադարձությունը որպես «ցեղասպանություն» որակելն ընկալվում է որպես թուրքական ինքնության վիրավորանք»,-հայտարարել էր Դինքը 2007 թվականի հունիսին` այդ գործով առաջին լսումների ժամանակ: Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի փետրվարի 19-ին 17-ամյա Օգյուն Սամաստի ձեռքով: «Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա «Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը «Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա «Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը |