ԵԽ-ն հետաքննում է Բաքվի կողմից պատգամավորների հնարավոր կաշառման դեպքերը

ԵԽ-ն հետաքննում է Բաքվի կողմից պատգամավորների հնարավոր կաշառման դեպքերը

PanARMENIAN.Net - Երեք անկախ փորձագետից կազմված հանձնաժողովը կհետաքննի Եվրոպայի խորհրդի պատգամավորների հասցեին հնչող կոռուպցիոն մեղադրանքները: Ինչպես ապրիլի 24-ին ասել է գերմանացի քաղաքական գործիչ Ֆրանկ Շվագեն, ԵԽ նախագահությունն այդ մասին որոշումը կայացրել է ձայների մեծամասնությամբ:

Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավորներ:

Ավելի վաղ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի անդամներին մեղադրել էին պաշտոնական Բաքվից թանկարժեք նվերներ (այդ թվում՝ խավիար, մետաքսե գորգեր, թանկարրժեք զարդեր և թանկարժեք ժամացույցներ) և կանխիկ գումար ստանալու մեջ՝ Ադրբեջանում այլախոհների քաղաքական հետապնդումը դատապարտող բանաձևի ընդունումը կանխելու դիմաց, գրում է Deutsche Welle-ն:

2013-ին Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևի նախագիծը, որը կազմվել էր գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրեսերի զեկույցի հիման վրա, անսպասելի կերպով մերժվեց:

ESI գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Հերալդ Կնաուսը նշել է, որ հետաքննությունը ուշացած է: Ըստ նրա, ESI-ն դեռ 2012-ին էր պատմել, թե ինչպես է Ադրբեջանը ճնշում գործադրում ԵԽ վրա: 2016-ի դեկտեմբերին կազմակերպությունը գործի մի շարք մանրամասներ է հրապարակել, սակայն ԵԽԽՎ ղեկավար, իսպանացի Պեդրո Ագրամունտը ոչ մի կերպ չէր արձագանքել մեղադրանքներին:

2016-ի դեկտեմբերին Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է իր «Խավիարային դիվանագիտություն». Եվրոպական ճահիճ» հետազոտության երկրորդ մասը: Հետազոտության մեջ բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող կոռուպցիոն սխեմաները, որոնք տանում են մինչև ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը:

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, ով ներկայումս գտնվում է հետաքննության տակ է, մեղադրել է Ագրամունտին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու գործում դերակատարություն ունենալու համար Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու մեջ։

Ընթերցեք նաև. ԵԽԽՎ-ում առաջարկում են պաշտոնանկ անել ադրբեջանամետ նախագահին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---