Բաքվին Անկարայից շատ է անհանգստացնում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունումը

PanARMENIAN.Net - «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Քրդական աշխատավորական կուսակցությունում հայկական հետքի մասին արված է ապագայի համար: Թուրքիայի համար այդ հայտարարությունը դառնալու է Հայաստանի շրջափակման եւս մեկ առիթ»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, Թուրքիան կարող է հայտարարել, որ Հայաստանի տարածքում գրոհայինների նախապատրաստման ճամբարներ կան, եւ այդ հիմքի վրա փակ պահել սահմանը, որը փակ է Ղարաբաղի հարցում Ադրբեջանին աջակցելու պատճառով: «Սակայն Թուրքիան մոռանում է, որ PKK-ին աջակցող կազմակերպությունների ցուցակում կա 45 ադրբեջանական կազմակերպություն: Իդեպ, Բաքվին Անկարայից շատ է անհանգստացնում Հայոց ցեղասպանության մասին Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւի ընդունումը, քանի որ դա կարող է նրան զրկել միակ դաշնակցից` Թուրքիայից»,- ընդգծել է հայ քաղաքագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---