Գիտնականները բացահայտել են շոկոլադի նոր օգտակար հատկությունները

Գիտնականները բացահայտել են շոկոլադի նոր օգտակար հատկությունները

PanARMENIAN.Net - Ամերիկացի, դանիացի և կանադացի գիտնականները պարզել են, որ շոկոլադի չափավոր չափաբաժինների կանոնավոր օգտագործումը նվազեցնում է նախասրտերի ֆիբրիլացիայի (շողացող առիթմիայի) առաջացման ռիսկը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Heart ամսագրում:

Շոկոլադի և նախասրտերի ֆիբրիլացիայի առաջացման ռիսկի նվազեցման միջև կապը առավել ակնհայտ է այն դեպքում, երբ կանայք շաբաթական մեկ չափաբաժին շոկոլադ են ուտում ՝ 30 գր, իսկ տղամարդիկ՝ 2-6 չափաբաժին: Առաջին դեպքում շողացող առիթմիայի զարգացման վտանգը նվազել է 21 տոկոսով, իսկ 2-րդ դեպքում՝ 23 տոկսով, գրում է Lenta.ru-ն:

Հեղինակները նման եզրակացության են եկել, վերլուծելով 55.000 դանիացի տղամարդկանց ու կանանց տվյալները, որոնց առողջական վիճակը, մասնավորապես, սրտանոթային, հսկողության տակ է եղել 1993-ի դեկտեմբերից 1997-ի մայիսն ընկած ժամանակահատվածում:

Մասնագետները նշում են, որ առավել օգտակար է մուգ շոկոլադը, ոչ թե, օրինակ, կաթնայինը (Դանիայում այն պարունակում է մոտ 30 տոկոս կակաո), մինչդեռ հետազոտման մեջ չի նշվում , թե հատկապես ինչ շոկոլադ են օգտագործել մարդիկ:

Ավելի վաղ գիտնականներն ապացուցել էին, որ կակաո պարունակող մթերքի կանոնավոր և չափավոր օգտագործումը, մասնավորապես, մուգ շոկոլադի, բարենապաստ ազդեցություն է ունենում արյունատար անոթների վրա, հավանաբար, ֆլավոնիդների պարունակության պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---