ԵԱՀԿ ՄԽ. Մեր առաջարկությունները նոր նախաձեռնություն չեն

PanARMENIAN.Net - «Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտության կողմերը կառուցողական բանակցություններ են վարում: Կան տարաձայնություններ, նրանք դեռեւս առկա են, սակայն կարող եմ ասել, որ երկու կողմերն էլ կառուցողական են գործում: Դա չի նշանակում, թե նրանք համաձայնվում են 100 տոկոսով: Բնականաբար, եթե համաձայնվեին, մենք կլինեինք գործընթացի ավարտական փուլում»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:



Նրա խոսքերով, Մադրիդում կայացած հանդիպմանը արտգործնախարարների միջոցով առաջարկները կամ հիմնարար սկզբունքների վարկածը փոխանցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: «Վերջին 18 ամիսների ընթացքում մենք ԱԳ նախարարների եւ նախագահների հետ բարելավել ենք այդ սկզբունքները, եւ գտնում ենք, որ հասել ենք որոշակի արարողակարգի ավարտին մինչ ընտրությունները: Այժմ մենք փոխզիջման համար ամենալավ առաջարկներն ենք արել եւ ակնկալում ենք նախագահների պատասխանը: Սակայն դա նոր նախաձեռնություն չէ, դա նախաձեռնության ավարտն է, եւ այժմ, ինչպես ես արդեն ասացի, մենք սպասում ենք երկրների ղեկավարների պատասխանին»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---