ԱՄՆ-ում Էրդողանի այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա հարձակված 2 թուրք է ձերբակալվել

ԱՄՆ-ում Էրդողանի այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա հարձակված 2 թուրք է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայիսի 16-ին ԱՄՆ կատարած այցի ընթացքում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու գործով ԱՄՆ իրավապահները մեղադրանք կառաջադրեն Էրդողանի անվտանգության տասնյակ աշխատակիցների:

ԱՄՆ և Կանադայի երկուական քաղաքացիների արդեն իսկ մեղադրանք առաջադրվել է՝ հարձակմանն ու բռնությանը մասնակցելու համար: Միացյալ Նահանգների քաղաքացիներ Սինան Նարինը` Վիրջինիայից, և Էյուփ Յըլդըրիմը՝ Նյու Ջերսիից, ձերբակալվել են: Նարինը մեղադրվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ, իսկ Յըլդըրիմի դեմ մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, Նյու Յորք թայմս-ին հղումով գրում է Արցախպրեսը:

Լրատվամիջոցը նշում է, որ դեպքից մոտ մեկ ամիս անց մեղադրանքների առաջադրումը նշանակալի պատասխան քայլ է ԱՄՆ իշխանությունների կողմից. հարձակումը բռնություն էր ինչպես ԱՄՆ-ում խոսքի ազատության դեմ, այնպես էլ իրավապահ համակարգի:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ձերբակալվածները Թուրքիայի նախագահի թիկնազորի անդամ չեն, նրանք ԱՄՆ քաղաքացի թուրքեր են:

Մայիսի 26-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էր միաձայն ընդունել այս բանաձևը։ Հարձակումների մեջ մեղադրող թիկնապահներն արդեն վերադարձել են Թուրքիա:

Բախումներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հանդես եկավ հայտարարությամբ. - «Անհանգստացած ենք թուրք թիկնապահների ու խաղաղ ցուցարարների միջև տեղի ունեցած բռնություններով։ Մենք մեր դիրքորոշումը կհասցնենք մինչև Անկարա։ Բռնությունը չի կարող համարժեք պատասխան լինել այլախոհությանը»։ Տեղի ունեցածի կապակցությամբ մտահոգություն էին հայտնել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, բազմաթիվ կոնգրեսականներ, իրավապաշտպաններ:

Կարդացեք նաև՝Էրդողանի թիկնապահների բռնությունը դատապարտող բանաձևն ընդունվել է

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---