Բիշքեկում Միջին Ասիայի ամենամեծ մզկիթն է կառուցվել

Բիշքեկում Միջին Ասիայի ամենամեծ մզկիթն է կառուցվել

PanARMENIAN.Net - Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում գրեթե ավարտվել է Միջին Ասիայի ամենամեծ մզկիթի շինարարությունը. միայն հարդարման աշխատանքներ են մնացել:

Մզկիթի փակ տարածքի մակերեսը 7500 քառ. մետր է: Կառույցի ներսում միաժամանակ մինչև 6000 ծխական կկարողանա աղոթել: Հաշվի առնելով հարակից տարածքը` նամազի համար հավաքվող մուսուլմանների թիվը կարող է հասնել 20.000-ի, Anadolu գործակալությունը:

Օսմանյան ճարտարապետության ոճով մզկիթի կառուցումն սկսվել է 2012-ին: Այն կառուցվել է Անկարայի Քոջաթեփե շրջանի մզկիթի օրինակով:

Մզկիթը 4 մինարեթ ունի` յուրաքանչյուրը 70 մետր բարձրությամբ, ինչպես նաև երկու մինարեթ` մուտքի մոտ:

Համալիրում 500 ավտոմեքենայի կայանման տեղ է նախատեսված, ինչպես նաև Ղուրանի ընթերցման դասընթացների համար սահմանված տարածք, համաժողովների սրահ, ճաշարան և շատրվան:

Ներկայումս գործող աշխարհի ամենամեծ մզկիթը գտնվում է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: «Շահ Ֆեյսալ մզկիթը» ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: Մզկիթի կառուցումը սկսվել է 1976-ին և ավարտվել 1986-ին: Այն կարող է տեղավորել ավելի քան 74.000 մարդ: Դրա շինարարության արժեքը կազմել է 120 մլն դոլար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---