// IP Marketing video - START// IP Marketing video - END

Zaman. Անկարան հուսով է բարելավել հարաբերությունները Երեւանի հետ, սակայն չի անի առաջին քայլը

PanARMENIAN.Net - 2008 թվականին սպասվող նախագահական ընտրությունները եւ Ադրբեջանում, եւ Հայաստանում էական փոփոխություններ չեն կատարի: Առաջխաղացումներ չեն սպասվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես գրում է Zaman թերթը, 2008 թվականին հնարավոր է Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սակայն առանց հայ-թուրքական սահմանի բացման: Այդ տեսանկյունից, հնարավոր է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը եւ Թուրքիայի որոշակի մտավոր շրջանները կաջակցեն հարաբերությունների հաստատմանը: «Հայաստանի շարունակվող բացասական դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ կարող է խանգարել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը 2008 թվականին: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի հարցը վերաբերում է ողջ միջազգային հանրությանը, քանի որ արտացոլում է Հայաստանի մոտեցումը միջազգային իրավունքի եւ դրա սկզբունքների հարգանքի նկատմամբ: Թուրքիան շարունակում է աջակցել Պրահայի գործընթացին եւ ձգտում է գտնել Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Անկարան հուսով է բարելավել հարաբերությունները Երեւանի հետ, այնուամենայնիվ, ոչ մի քայլ չի նախաձեռնի, քանի դեռ դրանք չի կատարել Երեւանը»,- ընդգծել է թերթը:
 Ուշագրավ
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը
Ընդհանուր առմամբ 19 մարդ է տուժել, որից 4 վիճակը գնահատվում է ծանր
Պատճառը, ինչպես հայտարարել է կառավարությունը, հարձակումներն են մահմեդականների վրա