Քնեսեթը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկի Թուրքիայում ընտրություններից հետո12 հունիսի 2018 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկի ընդլայնված նիստում հունիսի 26-ին: Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը, գրում է The Times of Israel-ը: Խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը և «Մերեց» ձախակողմյան ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թամար Զանդբերգը պայմանավորվածության են հասել, որոնց համաձայն Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումը տեղի կունենա Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք ընտրություններից հետո, որոնց արդյունքում Թուրքիան կդառնա նախագահական երկիր: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ընդունեց ԱԳՆ խորհուրդը՝ հետաձգելով հարցի շուրջ քննարկումները, Թուրքիայի գործող նախագահ Էրդողանին ակամա չօգնելու համար, քանի որ նա կարող էր օգտվել Հայոց ցեղասպանության ճանաչումից Իսրայելում և ստանալ Իսրայելի քաղաքականությունից դժգոհ մարդկանց ձայները: Իսրայելը մասնակիորեն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ Քնեսեթի կրթության կոմիտեն ճանաչել և քննարկել է ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը, իսկ Քնեսեթը 2012-ից ի վեր ամեն տարի նշում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |