Հայաստանը չունի այնքան իրական հնարավորություններ, որպեսզի նվազեցնի Վրաստանում հակահայ դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Հայաստանի դերը տարածաշրչջանում շատ ավելի բարձր եւ ակտիվ կարող էր լինել քան այժմ, եւ դա կապված չէ ԼՂՀ-ի հարցի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով, Հայաստանի դերը, արտաքին քաղաքականության գերատեսչության ոչ կոմպետենտության եւ տարածաշրջանում ճկուն արտաքին քաղաքականության բացակայության պատճառով, շատ նվազ է: «Հայաստանը չունի այնքան իրական հնարավորություններ, որպեսզի նվազեցնի Վրաստանի ուժգնացող հակահայ դիրքորոշումը եւ հակազդի երկրի ներսում Թբիլիսիի հակահայկական քաղաքականությանը: Իր հայ քաղաքացիների եւ Հայաստանի հանդեպ Թբիլիսի էթնոքաղաքական անտագոնիզմին ոչինչ չի հակադրվում: Սակայն բուն Հայաստանը կարող է դառնալ հայաբնակ Սամցխե Ջավախքի հանդարտ զարգացման ոչ պաշտոնական երաշխավորը` լիովին կապելով տարածաշրջանը Հայաստանի հետ տնտեսական եւ հանրային-կրթական ոլորտներում»,- նշել է նա: Աբրահամյանը գտնում է, որ պետք է նպաստել Աջարիայի վրա հայկական տնտեսական եւ, առաջին հերթին, քաղաքական ազդեցության ամրապնդմանը` նպաստելով Ջավախքի քաղաքական եւ տարածքային ինքնավարացմանը:



«Դա կստիպեր Թբիլիսիին ավելի հաճախ ականջալուր լինել Երեւանի որոշումներին: Աջարիան եւ Սամցխե Ջավախքը հայոց պետության ճանապարհն է դեպի Սեւ ծով, դեպի ուր ելք ունենալը կարող է լուծել ընդհանուր առմամբ պետականության եւ ազգի շրջափակման կարեւորագույն խնդիրը: Որքան էլ տարօրինակ հնչի, այդ ուղիով այսօր հաջողությամբ գնում է Բաքում Քվեմո Քարթլիում, որտեղ ձեռնարկություններ եւ գործարաններ են բացվում ադրբեջանական կապիտալով, սկսվել է Վրաստանի ադրբեջանցիների քաղաքական համախմբման փուլը` միասնական տարածաշրջանային քաղաքական մարմինների ստեղծման ճանապարհով, ինչպիսին դարձավ Վրաստանի ադրբեջանցիների ազգային վեհաժողովը եւ այս տարի սահմանված Վրաստանի ադրբեջանցիների միասնական քաղաքական կուսակցությունը: Որպես քաղաքական սուբյեկտ Ջավախքի լիակատար բնաջնջման ֆոնի վրա, Քվեմո Քարթլին աստիճանաբար ուժ է հավաքում եւ արդեն այսօր շանսեր ունի աստիճանական ինքնավարացման ինչպես տնտեսական, այնպես էլ էթնոքաղաքական առումով»,- ասել է նա: Աղետից խուսափելու համար, Հայաստանի նորընտիր ղեկավարությունը պետք է ակտիվորեն կասեցվի Ջավախքի վրացիացումը եւ հայ բնակչության արտահոսքը` թեկուզ այնտեղի տնտեսության մեջ ուղղակի ներդրումների միջոցով: «Եվ միայն ինչ-որ հիմքեր ստեծելով տարածքային օբյեկտը իրական քաղաքական օբյեկտի վերածելու համար, հնարավոր կլինի խոսել Հայաստանի դերի մասին ոչ միայն Վրաստանում, այլ նաեւ տարածաշրջանում»,- ընդգծել է Աբրահամյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
    ---