Ռասայական ատելության հողի վրա Հայաստանի քաղաքացուն վնասվածք հասցրած 16-ամյա աղջկան դատապարտել են 1 տարի 8 ամսվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Կրասնոդարի Պերվոմայսկի շրջանային դատարանը մեկ տարի եւ ութ ամսվա ազատազրկման եւ 3 հազար ռուբլի տուգանքի է դատապարտել 16-ամյա աղջկա, որը մեղադրվում էր ռասայական ատելության հողի վրա քենիացի մի ուսանողի ծեծելու մեջ, հաղորդում է պետական մեղադրող Նիկիտա Բլոխինը: Անչափահաս աղջիկը պատիժը կկրի ուղղիչ գաղութում, ճշտել է Բլոխինը:



Գործի նյութերից պարզ է դառնում, որ 2007 թվականի դեկտեմբերի 27-ին դեռահաս աղջիկը ծեծի է ենթարկել Քենիայի քաղաքացու, ինչպես նաեւ դանակով մի քանի հարված է հասցրել Հայաստանի քաղաքացու: Իր գործողությունները մեղադրյալն ուղեկցել է տուժածների ռասայական եւ ազգային արժանապատվությունը ոտնահարող ճիչերով:



Դատարանը աղջկան մեղավոր ճանաչեց ՌԴ ՔՕ 116 հոդվածի 2 մասի «բ» կետով` ծեծի ենթարկում ռասայական ատելության մոտիվներով եւ 111 հոդվածի 2 մասի «ե» կետով` ազգային ատելության մոտիվներով մարդու կյանքին եւ առողջության համար վտանգ ներկայացնող ծանր վնասվածքի հասցնում, հաղորդում է ՅՈՒԳԱ.ռու-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---