«Արմենիան» հուլիսի 9-ից Մոսկվա-Երևան-Թբիլիսի թռիչքներ է սկսում

«Արմենիան» հուլիսի 9-ից Մոսկվա-Երևան-Թբիլիսի թռիչքներ է սկսում

PanARMENIAN.Net - «Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 9-ից իրականացնելու է օրական 2 չվերթ՝ Երևան-Մոսկվա-Երևան, Մոսկվա-Երևան-Թբիլիսի-Երևան-Մոսկվա ուղղություններով:

Այս մասին է հայտնել ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտնել էր, որ «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ավիաընկերությունները 5 օդանավ կտրամադրեն Երևանով ՌԴ ո- Վրաստանի միջև օդային հաղորդակցություն կազմակերպելու համար՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով ևս 2-ը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան: Արգելքը կլինի ժամանակավոր և ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից: Տուրօպերատորներին և զբոսաշրջային գործակալություններին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ դեպի Վրաստան ուղեգրերի վաճառքից: Բացի այդ, Պուտինը հանձնարարել է կառավարությանը միջոցներ ձեռնարկել ռուսաստանցիներին և նրանց ուղեբեռը ՌԴ վերադարձնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---