96 տարեկանում մահացել է ֆրանսահայ դերասան Շառլ Ժերարը

96 տարեկանում մահացել է ֆրանսահայ դերասան Շառլ Ժերարը

PanARMENIAN.Net - Փարիզի հիվանդանոցներից մեկում 96 տարեկան հասակում մահացել է ֆրանսահայ դերասան Շառլ Ժերարը, հայտնում է Le Figaro-ն:

Դերասանը հայտնի է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը. 20 տարի անց» ֆիլմերում երկրորդ պլանի դերերով:

Ժերարը ծնվել է հայ միգրանտներ Աճեմյանների ընտանիքում: Աշխատել է ֆրանսիական կինոյի հայտնի դեմքերի՝ Ժան Պոլ Բելմոնդոյի, Պիեռ Ռիշարի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---