Bellingcat. Ադրբեջանը ներխուժում է Վրաստանի տարածք 4 նոյեմբերի 2019 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը նոր բարձունքներում՝ Բաբաքյար լեռան վրացական հատվածում: Այդ մասին ասվում է բրիտանական Bellingcat-ի լրագրողական հետազոտության մեջ: Բաբաքյար լեռը ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման վայր է: 2019-ի ապրիլին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին, որ հսկողության տակ են առել ռազմավարական նշանակության բարձունքները Հայաստանի հետ սահմանին: Ադրբեջանի սահմանապահ զորքերի շտաբի պետ, գեներալ-մայոր Էլչին Իբրահիմովը օգոստոսի 16-ին հայտարարել էր, որ «ադրբեջանցի սահմանապահներին հաջողվել է առաջ շարժվել մի քանի ուղղությամբ և դիրքեր գրավել ռազմավարական բարձունքներում»: 2019-ի օգոստոսին հայկական ԶԼՄ-ները գրեցին, որ 2019-ի ամռան ընթացքում 3-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները, հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ, Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում բարելավել էին դիրքերը, ինչը, մասնավորապես, էապես բարձրացրել է Հայաստան-Վրաստան միջպետական հատվածի որոշ հատվածների անվտանգության մակարդակը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |