ՌԴ-ում կորոնավիրուսով 2 հիվանդ է հայտնաբերվել31 հունվարի 2020 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում առաջին անգամ կորոնավիրուսով 2 հիվանդ է հայտնաբերվել: Նրանք Չինաստանի քաղաքացիներ են, հայտնել է ՌԴ փոխվարչապետ, օպերատիվ շտաբի ղեկավար Տատյանա Գոլիկովան: Հիվանդները Զաբայկալյեից և Տյումենի շրջանից են, հայտնում է Interfax-ը: ՌԴ-ն նաև սահմանափակել է ավիահաղորդակցության բոլոր ուղղությունները Չինաստանի հետ՝ բացառությամբ «Աերոֆլոտի» չվերթները Պեկին, Շանհայ, Գունաչժոու և Հոնկոնգ: Ըստ Գոլիկովայի՝ ՌԴ-ն տարհանում է ռուսաստանցիներին չինական Ուհանից և Հուբեյ նահանգից, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել էր վիրուսը: Ռուսաստանը նաև կսահմանափակի Մոնղոլիայի հետ սահմանի հատումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն 7834 մարդ է հիվանդացել: Ճնշող մեծամասնությունը՝ Չինաստանում՝ 7736 դեպք, մյուս 98-ը՝ աշխարհի 18 երկրում: Փորձագետները հաստատել են մարդուց մարդուն վիրուսի փոխանցման 8 դեպք: Ծանր վիճակում է 1370 մարդ, 213 հիվանդ մահացել է: Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան անձինք Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն այն արցախցիները, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարվա ընթացքում Մարտի 29-ից աստիճանաբար կտաքանա 8-10 աստիճանով Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի 2024–ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի փոխվի 2024 թ. պետբյուջեի միջոցներից ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա |