Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանատունը զբաղվում է հակահայկական քարոզչությամբ

PanARMENIAN.Net - Եգիպտոսում «Ալ-Հադառա ալ-Արաբիա» ծայրահեղական մահմեդական հրատարակչությունում, որը մասնագիտանում է ահաբեկչական գրականության հրատարակմամբ, լույս է տեսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող մի գիրք: Ինչպես PanARMENIAN.Net ինց հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից, հրատարակության ֆինանսավորողը Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանատունն է:



Նույն այդ աղբյուրը հաղորդել է, որ Եգիպտոսում գրքի հրապարակման եւ տարածման դատապարտմամբ հանդես են եկել Ալեքսանդրիայի համալսարանի մի խումբ առաջատար գիտնականներ:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---