Բաքուն հակված չէ հավատալու Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը եւ պնդում է
Հայաստանին զենք «փոխանցելու» փաստի հարցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ «խորը մտահոգություն» է հայտնում կապված «Ռուսաստանի կողմից Հայաստանին 800 մլն. դոլարի սպառազինություն փոխանցելու» փաստի հետ: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության հայտարարության մեջ: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «ԶԼՄ տեղեկատվության ստուգման հետ կապված աշխատանքի արդյունքները հիմք են տալիս այդ տեղեկատվությունը ճշգրիտ համարելու»: Ադրբեջանի ԱԳՆ պնդում է, որ «սպառազինության փոխանցումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձեւերը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր համագումարի` «Ադրբեջանի օկուպացված տարածքների իրադրության վերաբերյալ» 2008թ. մարտի 14-ին ընդունված բանաձեւերը: «Մասնավորապես, խոսքը գնում է Ռուսաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացման շարունակմանը աջակցող քայլեր չձեռնարկելու պարտականությունները խախտելու մասին»,- ասված է հայտարարության մեջ: Ադրբեջանի ԱԳՆ «մտահոգություն է հայտնում նաեւ Ռուսաստանի հետ բարեկամական եւ ամուր կապերի, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության հարցում այդ երկրի միջնորդական դերի ենթատեքստում»: ԱԳՆ գտնում է, որ սպառազինության փոխանցման փաստը հատուկ պատասխանատվության է ենթարկում Ռուսաստանի վրա` հակամարտության կարգավորման հետ կապված իրադրության զարգացման հարցում: Ադրբեջանի ԱԳՆ կտրուկ բողոք է հայտնում Հայաստանին սպառազինություն հանձնելու հետ կապված եւ Ռուսաստանին կոչ է անում նախաձեռնել բոլոր քայլերը` այդ փաստի արդյունքները վերացնելու համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:



Ընդ որում, նշենք, որ նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարությունում հերքեցին ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները Հայաստանին 800 մլն դոլարի ռուսական սպառազինություն փոխանցելու մասին: Ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ա.Դրոբիշեւսկին, նման առաքումներ չեն իրականացվել, եւ հաղորդագրություններն այդ մասին չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հարցման պաշտոնական պատասխանը պատրաստ կլինի առաջիկայում:



Ավելի վաղ, PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանն այդ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է անվանել:



Նման տեղեկատվություն է տարածել Bakiliar.Az գործակալությունը, հղում անելով ANS TV-ի վրա: Ըստ այդ հաղորդագրության, «ՌԴ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Պետրունինը հաստատել էր Հայաստանին 800 մլն դոլարի սպառազինության փոխանցման փաստը: Ըստ Ա.Պետրունին, խոսքը գնում է միջպետական համաձայնագրի շրջանակներում սպառազինության փոխանցման մասին»:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---