Բարաք Օբաման կարող է ելույթ ունենալ Թուրքիայի խորհրդարանում

PanARMENIAN.Net - Թուրքիայի կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է ելույթ ունենալ Թուրքիայի Մեծ ազգային ժողովում` խորհրդարանում: «Խորհրդարանականները կցանկանային լսել ԱՄՆ նախագահի ելույթը օրենսդիրների ու թուրք ժողովրդի առջեւ»,-ասել է խոսնակ Քոքսալ Թոփթանը:



Ամերիկա-թուրքական հարաբերությունները լարվեցին Իրաք ԱՄՆ-ի ներխուժումից հետո, սակայն Բարաք Օբամայի այցը կարող է բարելավել երկու երկրների հարաբերությունները: Ինչպես գրում է «Հյուրիեթ դեյլի նյուսը», Թուրքիան վճռորոշ նշանակություն ունի Իրաքից ու Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման համար: Սակայն, գրում է թերթը, ամերկա-թուրքական հարաբերությունները կարող են վատթարանալ, եթե ԱՄՆ նախագահը 1915թ, իրադարձությունները Հայոց ցեղասպանություն որակի.«Նման հայտարարությունը կարող է զայրացնել Թուրքիային, որը կարող է հրաժարվել ԱՄՆ-ի հետ համագործակցությունից տարածաշրջանում անցկացվող ռազմական գործողություններում»:



ԱՄՆ նախագահներից Թուրքիայի խորհրդարանում ելույթ է ունեցել միայն Բիլլ Քլինթոնը 1999թ.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---