Թուրքիայում առաջին անգամ գեներալիտետի ներկայացուցիչները կկանգնեն դատարանի առջեւ

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել 56 կասկածյալների, այդ թվում պաշտոնաթող երկու գեներլաների: Նրանց բոլորին մեղադրում են Թուրքիայի իսլամիստական կառավարությունը տապալելու նպատակով դավադրություն կազմակերպելու համար: Ինչպես գրում է բրիտանական The Independent-ը, հետաքննությունը սկսվել է 2007 թվականի հունիսին:



Անկարգությունների հրահրման մեղադրանքով մեկ այլ գործ, որով 86 մարդ է մեղադրվում, նույնպես քննվում է Ստամբուլի մեկ այլ դատարանում:



«Այս շաբաթ մեղադրանք է ներկայացվել ռազմական ոստիկանության նախկին պետ Էրույգուր Սեներին եւ գեներալ Խուրշիդ Տոլոնին: Թուրքիայում առաջին անգամ դատարանի առջեւ կկանգնեն գեներալիտետի ներկայացուցիչները: Գեներալներին մեղադրում են կառավարությունը տապալելու նպատակով զինված ահաբեկչական խմբերի կազմավորման եւ կազմակերպման մեջ: Մեղադրանք է ներկայացվել նաեւ երկու ականավոր լրագրողների` «Ջումհյուրիեթ» թերթի խմբագիր Մուստաֆա Բալբային եւ KanalTurk-ի նախկին սեփականատեր Թունջայ Օզկանին: Գործով անցնում են նաեւ ոստիկանության մի քանի պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ ու գիտնականներ»,-գրում է բրիտանական պարբերականը:
 Ուշագրավ
«Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա
«Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը
«Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա
«Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը