Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները պահանջում են անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները (CCAF) պահանջում են անհապաղ ազատել «Միասնական Ջավախք» կազմակերպության առաջնորդ Վահագն Չախալյանին, որին վրացական դատարանը դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ լրագրող Ժան Էքիյանը, CCAF հայտարարության մեջ ասվում է, որ «Միասնական Ջավախքի» առաջնորդին ներկայացված մեղադրանքներն ոչ մի բանով հիմնավորված չեն: «Կազմակերպության գործունեությունն ուղղված չէ Վրաստանի թուլացմանը, հակառակը, այն ուղղված է պետականության ամրապնդմանը ժողովրդավարության ամրապնդման եւ հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանության միջոցով»,-ասվում է հայտարարության մեջ:



Ապրիլի 6-7 Վրաստանի Ախալցիխեի շրջանային դատարանում տեղի են ունեցել ջավախահայ ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագան Չախալյանի, ինչպես նաեւ նրա հոր` Ռուբեն Չախալյանի ու կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով ամփոփիչ լսումները: Դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Վ.Չախալյանին` չփոխարինելով պատժի մի մասը տուգանքով:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---