Գլենդեյլում հարգել են ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակը

PanARMENIAN.Net - Գլենդեյլի հանրային գրադարանում հարգել են ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակը: Միջոցառմանը մասնակցել է 50 մարդ, այդ թվում նաեւ նախագահ Վիլսոնի ծոռ Դոնալդ Վիլսոն Բուշը: Վուդրո Վիլսոնի անվան գրադարանի հսկիչ Ջերոդ Քերնին նշել է, որ Ամերիկայի նախագահը միշտ ցանկացել է, որպեսզի Հայաստանը լինի անկախ երկիր: Նա նշել է, որ նախագահ Վիլսոնն ուրվագծել էր Հայաստանի սահմանները 1920 թվականի խաղաղ պայմանագրի շրջանակներում, եւ հայերը մինչ օրս պայքարում են «Վիլսոնյան Հայաստանի» միջազգային ճանաչման համար: «Վուդրո Վիլսոնը ոչ միայն գլխավոր խաղացողն է եղել հայկական հարցում, այլ նաեւ ինքնորոշման իրավունքի պաշտպանը», - նշել է Քերնին: Դոնալդ Վիլսոն Բուշն իր հերթին ընդգծել է, որ աջակցում է պատմական հողերի վրա իրենց իրավունքի վերականգնման համար մղվող հայերի պայքարին, գրում է Glendale Newspress-ը:



1920 թվականի նոյմեբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրել է այսպես կոչված արբիտրաժային վճիռը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ: Բացի այդ, Սեւրի պայմանագրի համաձայն, Օսմանյան կայսրությունը բաժանվել էր ենթամանդատային տարածքների: Պաղեստինն ու Հյուսիսային Իրաքը Կիրկուկի եւ Մոսուլի հետ միասին անցնում էին Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ, Կիլիկիան` Ֆրանսիայի: Արեւմտյան Հայաստանի մանդատն առաջարկվել էր ԱՄՆ-ին, սակայն Կոնգրեսը հրաժարվել էր այն հաստատել: Այնուամենայնիվ, արբիտրաժային վճիռը վաղեմության ժամկետ չունի եւ չի կարող վիճարկվել ոչ մի միջազգային դատական ատյանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---