ԱՄՆ-ում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին նոր վավերագրական ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Հայկական հետազոտությունների ազգային ասոցիացիան կազմակերպել է Մայքլ Հակոբյանի Հայոց ցեղասպանության մասին նոր վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են ֆիլմի հեղինակը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Մերձավոր Արեւելքի պատմության դասախոս Պետրոս Տեր-Մաթոսյանը, Վորչեստեր (США) Կլարկի համալսարանի պրոֆեսոր թուրք պատմաբան Թաներ Աքչամը: «Տարածաշրջանում անվտանգության նպատակներով Հայաստանը պետք է լավ հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ: Այդ իսկ պատճառով, Թուրքիան եւ Հայաստանը պետք է բուժեն անցյալի վերքերը եւ խաղաղություն ու բարգավաճում ապահովեն տարածաշրջանում», - հայտարարել է պրոֆեսոր Աքչամը:



Քննարկման ընթացքում Մայքլ Հակոբյանը նշել է, որ 400 հարցազրույց է անցկացրել Ցեղասպանությունից հետո կենդանի մնացած հայերի, այդ թվում նաեւ հարցազրույցը 1890 եւ 1909 թթ. Ադանա քաղաքում հայերի կոտորածի վկաների հետ: Նրա խոսքերով, ծրագրվում է եւս մեկ ֆիլմ ստեղծել, որում կներկայացվեն The River Ran Red-ում չընդգրկված կադրերը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---