Վաֆա Գուլուզաձե. ԱՄՆ-ում կդրվեն հայ-ադրբեջանական համագործակցության հիմքերը

PanARMENIAN.Net - Ներկա փուլում ԱՄՆ ցուցադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ճանապարհները գտնելու վճռականություն, եւ աշխարհի առաջատար տերության այդ ձգտումն առնվազն գովելի է: Այդ մասին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզաձեն: «Վաշինգտոնում ներկայիս հանդիպումների ժամանակ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կդրվեն հայ-ադրբեջանական համագործակցության հիմքերը: Դա սկիզբն է մի երկար գործընթացի, որը զգալի արդյունքներ կունենա, եթե Ռուսաստանը փոխի իր վերաբերմունքը Հարավային Կովկասի եւ սառեցված հակամարտությունների հանդեպ»,- նշել է քաղաքագետը:



Նրա կարծիքով, չարժե ակնկալել առանձնահատուկ տեղաշարժեր: «Բանը նրանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի եւ Հայաստանի խնդիրը չէ, եւ այստեղ խոսքը գնում է նրա մասին, թե ինչպես կպայմանավորվեն ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, եւ եթե նրանք փոխըմբռնման հասնեն ղարաբաղյան հարցում, ապա այդժամ կարելի կլինի դրությունը տեղաշարժել մեռյալ կետից»,- ընդգծել է Գուլուզաձեն, գրում է 1news.az-ը:
 Ուշագրավ
«Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա
«Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը
«Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա
«Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը