Բաքվի բուհում կրակ բացելու համար ձերբակալվել է Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացի

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ձերբակալվել է Բաքվի պետական նավթի ակադեմիայում մարդկանց սպանությանը մեղսակից երրորդ կասկածյալը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հղում անելով Ադրբեջանի Գլխավոր դատախազության եւ ՆԳՆ-ի վրա: Դա Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացի Ջավիդան Ամիրովն է: Այժմ նա կալանավորված է: Խուզարկության ժամանակ բնակարանում հայտնաբերվել է ինքնաձիգի եւ ատրճանակի 12 փամփուշտ, ինչպես նաեւ 5,4 գ հաշիշ:



Բացի այդ, ակադեմիայում կրակոցների կապակցությամբ խուզարկություններ են տեղի ունեցել Բաքվի այն բնակարանում, որը վարձակալում էր Գադիրովը: Բնակարանը պատկանում է եղբայրներ Արիզ եւ Արիֆ Գաբուլովներին, որոնք ծնունդով եւս Վրաստանի նույն շրջանից են ինչ կասկածյալները: Բնակարանում հայտանաբերվել են փամփուշտներ, գայլի պատկերով սեւ դիմակ եւ ձեռնոցներ: Այժմ քննվում է Գաբուլովների մեղսակցությունը հանցագործությանը:



Կրակոցներն ադրբեջանական ակադեմիայում հնչել են ապրիլի 30-ի առավոտյան: 13 մարդ զոհվեց, 11-ը վիրավորվեց: Այն բանից հետո, երբ կրակ արձակողին շրջապատել է ոստիկանությունը, նա ինքնասպան է եղել: Նրա մոտ հայտնաբերվել են 1980 թվականին ծնված Վրաստանի քաղաքացի Ֆարդա Ասադ օղլի Գադիրովի անունով փաստաթղթեր: Մինչդեռ ականատեսներն ասել են, որ հարձակվողները մի քանիսն էին, իսկ կրակը վարում էին ինքնաձիգներից, ոչ թե Մակարովի ատրճանակից, ինչպես պնդում են պաշտոնյաները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---