Բաքուն լրջորեն մտահոգված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ղեկավարները պետք է մտածեն հայերի առաջադրած պայմաններով կամ ինչպես ասում են հայ քաղաքական գործիչներն` «առանց նախապայմանի», Հայաստանի հետ սահմանի բացման ծանր հետեւանքների մասին: Այդ մասին հայտարարել է Քաղաքական եւ ինովացիաների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն:



Ըստ քաղաքագետի, վերլուծելով հայ-թուրքական սահմանի շուրջ քաղաքական սակարկության գործընթացը, կարելի է գալ եզրակացության, որ թուրքերը տեղի տվեցին հայերի պնդումներին` մոռանալով Թուրքիայի միակ ռազմավարական գործընկեր Ադրբեջանի շահերի մասին: «Դա կարող է պառակտում առաջացնել երկու եղբայրական ժողովրդների միջեւ»,-հայտարարել է նա:



Նրա խոսքերով, այդ սահմանի ապաշրջափակման գործընթացը ղեկավարում է ԱՄՆ-ն: Քաղաքագետը կոչ է արել Ադրբեջանի ու Թուրքիայի պատգամավորներին թույլ չտալ, որ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվեն Թուրքիայի վիճահարույց էջերը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---